Սյունիքում եւ Լոռիում ձյուն է տեղում. Տավուշում եւ Սյունիքում մառախուղ է. Լարսը բաց է
Ուշադրության կենտրոնումՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Իր հերթին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որ Թումանյանի, Սիսիանի եւ Գորիսի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Սպիտակի, Դիլիջանի, Բերդի, Նոյեմբերյանի, Կապանի եւ Մեղրու ճանապարհներին մառախուղ է:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: