Չմիացնեք բարձրախոսները. զգուշացնում է Օսիպյանը
ՀասարակությունAraratnews.am-ը գրում է.
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում Օսիպյանը զգուշացրեց ցուցարարներին, որպեսզի իրենց այսօրվա հավաքի ժամանակ չօգտագործեն բարձրախոսներ: Ցուցարարները հետաքրքրվեցին, թե այդ դեպքում ինչպե՞ս պետք է հայտարարություններ անեն, իսկ Օսիպյանն էլ ասաց.
«Արդեն եղել է համապատասխան հայտարարություն «Ոչ թալանին» նախաձեռնության կողմից, որի համաձայն նախաձեռնությունը նշեց՝ ինքը տեղափոխում է նստացույցը Ազատության հրապարակ: Հիմա այստեղ արդեն ուրիշ շարժում է, որն ուրիշ մարդիկ են ուղղորդում»:
Օսիպյանը ևս մեկ անգամ կոչ արեց դադարեցնել հավաքը՝ ասելով, որ այն անօրինական է և եթե չդադարեցվի, ապա կընկալվի որպես ոստիկանության հետ արհեստական լարվածություն ստեղծելու փորձ: