35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով


Դիահերձարաններն անվերահսկելի են

Ընտանիքում կամ գերդաստանում տեղի ունեցած դժբախտ դեպքերի ժամանակ դիահերձարանների հետ գործ ունենալիս, կորստյան ցավից շատ հաճախ ուշադրություն չի դարձվում, թե հուղարկավորությունը կազմակերպելու համար գործողությունների ինչպիսի շղթայի միջով են մարդիկ ստիպված լինում անցնել ու փաստաթղթերի տրամադրման համար որ «պատուհանին» ինչքան գումար են տալիս, բայց որ փոքր գումար չէ՝ գիտեն բոլորը:
 
«Փաստն» իր նոյեմբերի 10–ի թիվ 3 համարում անդրադարձել էր դիահերձարանների գործունեությանը՝ տեղեկացնելով, որ դրանք մասնավոր սկզբունքով գործող այլ ընկերությունների նման շահույթ հետապնդող կազմակերպություններ են: Ինչպես օրինակ՝ սրճարանում սուրճ պատվիրելու կամ վարսավիրանոցում մազերը հարդարելու դեպքում, այնպես էլ դիահերձարանների ծառայության համար մարդիկ պարտավոր են վճարել մատուցած ծառայության դիմաց, սակայն հետաքրքիր էր, թե օրենքով սահմանվա՞ծ է, որ նրանց ծառայությունները վճարովի պետք է լինեն, կամ ավելի ստույգ՝ որքանով է արդարացի, դրանց մասնավոր լինելը: Բայց, քանի որ այս պահին ունենք այն, ինչ ունենք, առաջ անցնենք:
 
Պարզելու համար, թե որքանով է նման առանձնահատկություն ունեցող հաստատությունների գործունեությունը գտնվում կառավարության ուշադրության և վերահսկողության տակ և արդյոք այս բիզնեսում ամեն ինչ այնքան պարզ է ու թափանցիկ, որքան անհրաժեշտ է, «Փաստը» ՀՀ առողջապահության նախարարությունից փորձեց պարզել, թե ՀՀ–ում քանի դիահերձարան է գործում, քանիսն են գրանցված, և դրանք ինչ սկզբունքով են գործունեություն իրականացնում:
 
Ստացանք հետևյալ պատասխանը՝ «ՀՀ–ում գործում է 59 լիցենզավորված ախտաբանաանատոմիական հաստատություն»: Պատասխանում նշված էր նաև, որ հաստատությունները գործունեություն են ծավալում կառավարության համապատասխան որոշման համաձայն, իսկ ՀՀ առողջապահության նախարարի 24.07.2013 թ.–ի N 39 Ն հրամանի, հավելված 1–ի համաձայն՝ «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության տրամադրման չափորոշիչի» 26–րդ կետի համաձայն՝ «Շտապ բժշկական օգնության կայանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացնում է դիակների տեղափոխություն իրավապահ մարմինների կողմից գրավոր տրված կանչով՝ հայտնաբերած դիակների տեղափոխման նպատակով»:
 
Նշված որոշումներում, սակայն, որևէ խոսք չկա, թե ախտաբանաանատոմիական հաստատություններն իրավունք ունե՞ն դիակը հերձելու համար քաղաքացիներից գումար պահանջել: Եվ եթե այո, ապա ինչ սկզբունքով՝ կողմերի միջև կնքվող ծառայության մասին պայմանագրո՞վ, թե՝ այլ սկզբունքով: Բացի այդ, պատասխանում նշված չէր նաև, թե ինչպես է հաշվարկվում ընդհանուր առմամբ ծառայության դիմաց գանձվող վճարի չափը: Վճարումների մասին ընդամենն ասվում էր՝ դիակի կոսմետիկ հարդարումը, հանդերձավորումը և այլ հարակից ծառայությունների տրամադրումը իրականացվում են վճարովի հիմունքներով, որոնց գները սահմանվում են համապատասխան բժշկական կազմակերպության կողմից:
 
Հարց է ծագում, թե արդյոք ժամանակը չէ՞, որ ինչպես երեխայի լույս աշխարհ գալուց է պետությունն իր վրա վերցնում բոլոր ծախսերը, կյանքից հեռանալու ժամանակ էլ հուղարկավորության հետ կապված մինիմալ ծախսերը պետությունը վերցնի իր վրա, քանի որ շատ հաճախ մարդիկ իրենց վիշտը թողած, սկսում են այս ու այն բարեկամի դուռը թակել իրենց ննջեցյալին, քիչ թե շատ, պատշաճ ձևով հողին հանձնելու համար:
 
Արմինե Գրիգորյան
Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի
Ամենադիտված