Կարեն Ճշմարիտյանը քննադատեց տնտեսական անկում կանխատեսողներին ու հոռետեսներին
ՄամուլYerkir.am-ը գրում է.
Այսօր կառավարության նախաձեռնած տնտեսական հարցերի ֆորումի ժամանակ ելույթ ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա քննադատեց տնտեսության վերաբերյալ հոռետեսությամբ տրամադրված մարդկանց: Նա նշեց, որ մի քանի միջազգային կազմակերպություններ շտապել էին ճշգրտել տնտեսական աճի ցուցանիշները, բայց, նախարարի համոմզմամբ, պետք չէր թերագնահատել ներքին կարողությունների դերը:
«Չեմ ուզում տպավորություն թողնել, թե բավարարված ենք աճի տեմպերով, բայց հավելյալ հոռետեսությամբ որևէ արժեք չեն կարող ստեղծել կամ նպաստել տնտեսության զարգացմանը: Շատերի համար քննադատությունը հերոսություն է, իսկ շատերի համար՝ ամենօրյա ծառայությամբ տնտեսությանը օգտակար լինելու աշխատանք»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը:
Նա խոսեց աշխարհում տեղի ունեցող քաղաքական-տնտեսական տեղաշարժերի, ինչպես նաև ներքին մարտահրավերների մասին, սակայն, ըստ նախարարի, ներքին ռեսուրսների կենտրոնացմամբ հնարավոր է շատ հարցեր լուծել: Նախարարը նշեց, որ կառավարությունը որդեգրել է փեռներեցությամբ զբաղվող մարդկանց կողքին կանգնելու ու նրանց աջակցելու քաղաքականությունը, ՓՄՁ-ների նկատամամբ հարկային արտոնությունների, նրանց աջակցելու ռազմավարության մասին:
«Ոմանք մատնացույց են անում փակված կամ լուծարված ՓՄՁ-ին, մոռանալով մատնացույց անել դրա փոխարեն բացված մի քանի ՓՄՁ-ներին: Ներդրումային վիճակի բարելավման ու զբոսաշրջության զարգացման համար բոլորս ենք պատասխանատու»,- ասաց նախարարը: