Դոլարի փոխարժեքը նորից սկսել է աճել. թանկացել են նաեւ եվրոն ու ռուբլին
Ուշադրության կենտրոնումԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 22-ին, կազմել է 479.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.11 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 510.33 դրամ (աճել է 0.88 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 598.00 դրամ (աճել է 6.85 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.54 դրամ (աճել է 0,08 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 257.05 դրամ, ոսկի՝ 18,712.19 դրամ, պլատին՝ 14,316.35 դրամ։
Նոյեմբերի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում արտարժույթով գործարք չի կայացել։