Հրացաններ, նռնակ, պայթուցիչներ, փամփուշտներ. Քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնում
ՀասարակությունՈստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 21-ին, ժամը 20.35-ին, բաժին է ներկայացել 30-ամյա Խաչիկ Հ.-ն եւ կամավոր հանձնել 1 նռնակ, նռնակի 1 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի՝ 4, 5.45 մմ տրամաչափի 71 փամփուշտ, կարճեցված փողով 16 տրամաչափի մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:
***
Ոստիկանության ՊՊԳՎ Եղեգնաձորի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 21-ին, ժամը 17.30-ին, 54-ամյա Արտուշ Թ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:
***
Ոստիկանության ՊՊԳՎ Դիլիջանի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 21-ին, ժամը 12.30-ին, 31-ամյա Ռոմեո Հ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի՝ 48, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի՝ 27, 7.62 մմ տրամաչափի 244 փամփուշտ: