Ջեյմս Ուորլիքը լքում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը
HeaderԱմերիկացի դիվանագետ Ջեյմս Ուորլիքը լքում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը։ Այս մասին Ուորլիքը հայտնել է իր միկրոբլոգում։
Նրա խոսքվ՝ ինքն իր առաքելությունը կավարտի դեկտեմբերի 31-ին։ «Ինձ համար պատիվ էր Պետդեպարտամենտում ավելի քան 30 տարի աշխատելը»,– գրել է դիվանագետը։
Նա նաեւ նշել է, որ դառնալու է Ռուսաստանում ամենամեծ եւ հեղինակավոր իրավաբանական ընկերության՝ «Եգորով, Պուգինսկի, Աֆանասեւ եւ գործընկերներ»–ի գործընկերը։