Վանաձորում 21-ամյա երիտասարդին սպանել են դանակի 6 հարվածով. կա ձերբակալված. մանրամասներ (լուսանկարներ)
Ուշադրության կենտրոնումՎանաձորում նախօրեին, 21-ամյա երիտասարդին սպանել են դանակի 6 հարվածով: NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել նոյեմբերի 20-ին, Վանաձորում 21-ամյա երիտասարդի սպանությունից: Լոռիում մեր թղթակիցը հաղորդում է, որ սպանություն կատարելու կասկածանքով արդեն իսկ ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 20-ամյա Մելսիկ Ա.-ն:
Հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրիք 104 հոդվածով (սպանություն): Դեպքը տեղի է ունեցել Երեւանյան խճուղի 88 հասցեի «Ավտոտեխսպասարկման» կայանի մոտ, որտեղ կանչով ժամանած շտապօգնության բժիշկները հայտնաբերել են երիտասարդին արդեն իսկ մահացած վիճակում: Հայտնաբերվել է անհայտ քաղաքացի՝ գետնին ընկած վիճակում:
Դիակի վրա հայտնաբերել են դանակի բազմաթիվ հարվածներ մեջքի, որովայնի շրջանում եւ ձեռքի հատվածներում:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
.jpg)
.jpg)
.jpg)
