Բալետոլին միլանյան դերբին նախընտրել է «Նիցայի» խաղից (ֆոտո)
ՍպորտՖրանսիական «Նիցայի» իտալացի հարձակվող Մարիո Բալետոլին ներկա է եղել «Միլանի» եւ «Ինտերի» միջեւ Իտալիայի առաջնության 13-րդ տուրի խաղին, որն ավարտվել էր 2:2 հաշվով:
Նույն ժամին «Նիցան» Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրում մրցում էր «Սենթ Էթյենի» հետ եւ, հաղթելով նվազագույն հաշվով, 32 միավորով գլխավորել էր մրցաշարային աղյուսակը: Բալետոլին այդ խաղը բաց էր թողնում որակազրկման պատճառով:
Հիշեցնենք, որ իտալացի հարձակվողը 2007-2010-ը խաղացել է «Ինտերում», իսկ «Միլանում» հանդես է եկել 2013/14 եւ 2015/16 մրցաշրջաններում: