Նախագահության ժամկետի ավարտից հետո Օբաման կնոջ հետ արձակուրդի է մեկնելու
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ հունվարին իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո առաջին հերթին կնոջ՝ Միշելի հետ արձակուրդի է մեկնելու: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Առաջիկա մի քանի ամիսների իմ ծրագրերն են՝ ավարտել աշխատանքս, իսկ հետո Միշելին արձակուրդ տանել, հանգստանալ, ժամանակ անցկացնել դուստրերիս հետ»,- Պերուում անցկացված Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Օբաման:
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվեցին նոյեմբերի 8-ին: Հաղթեղ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը: Նա պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին նախանշված երդմնակալության արարողությունից հետո: