Գոհար Ավետիսյանի եւ ամուսնու հարսանեկան անակնկալը մայրիկին
LifeStyle.news.am-ը գրում է .
Վերջին երկու օրերի ամենաքննարկված թեմաներից են «Մանկական Եվրատեսիլ 2016»-ը, (Հայաստանը զբաղեցրեց երկրորդ տեղը) եւ Ռուսաստանում հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի ու նրա ընտրյալի՝ Վահիկ Մարտիրոսյանի հարսանեկան արարողությունը։ Իհարկե, արդեն խոսել ենք զույգի հարսանեկան տորթի, Սիլվա Հակոբյանի եւ Արամեի ելույթների մասին, ինչպես նաեւ ներկայացրել առաջին լուսանկարներն ու հոլովակները հարսանյաց արարողությունից:
Բայց հարսանեկան անակնկալները հիմա են բացահայտվում։ Հարսանյաց հանդեսի ժամանակ նորապսակները անակնկալ են մատուցել Գոհարի մայրիկին ու հյուրերին՝ զուգերգ կատարելով նրանց համար.
«Մայրս ցանկանում էր, որ մենք երգեինք հարսանիքի ժամանակ, բայց որոշել էինք գաղտնի պահել դա։ Եվ մենք անակնկալ մատուցեցինք նրան եւ մեր հարսանիքի հյուրերին»,- Instagram-ում պատմել է Գոհարը։
Հայտնի դիմահարդարը նաեւ նշել է, որ հարսանյաց հանդեսի երկրորդ հագուստը Ռուսաստանում եւ Դուբայում հայտնի դիզայներ Թամամ Հումարիֆի աշխատանքն է, եւ ինքը ուղղակի արքայադուստր է զգացել իրեն այդ զգեստով։