Թրամփը հայտարարել է, որ իր կինն ու որդին Սպիտակ տուն կտեղափոխվեն ուսումնական տարվա ավարտին
ՄիջազգայինԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է տեղեկությունը, որ իր կինը՝ Մելանյան եւ 10-ամյա որդին՝ Բերոնը, Սպիտակ տուն կտեղափոխվել ուսումնական տարվա ավարտին, այլ ոչ երդմնակալությունից անմիջապես հետո: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AP գործակալությունը:
Ներկայում Թրամփը կնոջ եւ որդու հետ բնակվում է Նյու Յորքի Trump Tower երկնաքերում: Բերոնն այստեղ մասնավոր դպրոց է հաճախում:
Գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախորդ նախագահներ Բարաք Օբամայի եւ Բիլ Քլինթոնի երեխաները նույնպես իրենց հայրերի նախագահ դառնալու ժամանակ դպրոցական են եղել: Նրանց Սպիտակ տուն են տեղափոխվել ուսումնական տարվա ընթացքում եւ Վաշինգտոնում մասնավոր դպրոց հաճախել:
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվեցին նոյեմբերի 8-ին: Հաղթեղ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը: Նա պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին նախանշված երդմնակալության արարողությունից հետո: