Դիլիջանի, Իջեւանի եւ Նոյեմբերյանի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մ
Ուշադրության կենտրոնումՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի եւ Մեղրու ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարները կատարում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Դիլիջանի, Իջեւանի եւ Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մ:
Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: