Ռոնալդինյոն համաձայնության է եկել թուրքական ակումբի հետ
Ուշադրության կենտրոնումLurer.com-ը գրում է.
«Անթալիասպորի» նախագահ Գենջերը հայատարարել է, որ թիմում բացի Սամեուել Էտոյից հանդես կգա նաև Ռոնալդինյոն:
Մեքսիկական «Կերետարոյի» հետ պայմանագիրը խզած ֆուտբոլիստը համաձայության է եկել թուրքական ակումբի հետ:
«Մենք Ռոնալդինյոյի հետ համաձայնության ենք եկել, մի քանի օրից պաշտոնապես կհայտարարենք այդ մասին»,- ակումբի նախագահի խոսքը մեբերում է TRT Sport-ը:
Իսկ 35-ամյա բրազիլացին ինսթագրամում տեսանյութ է հրապարակել որում մասնավորապես ասում է. «Ողջույն բոլորին: Շուտով ընտանիքիս հետ կլինեմ Թուրքիայում»: