Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը պաշտպանել էր Էրդողանին Գյուլենի հարցում
ՄիջազգայինՊաշտոնաթող գեներալ Մայքլ Ֆլինը, որին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության հարցերով խորհրդական է նշանակել, զբաղվել է Թուրքիայի արմատական իսլամիստական կառավարության հետ կապ ունեցող ընկերության լոբբինգով, հայտնում է Associated Press–ը։
Գործակալությունը նշում է, որ Ֆլիննը միշտ սուր քննադատության է ենթարկել արմատական իսլամը՝ այն ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք համարելով։ Ընդ որում, չնայած նրա մռայլ նախազգուշացումներին, նրա մասնավոր քոնսալթինգային ընկերությունը զբաղվում էր ընկերության շահերի լոբբինգով, որի ղեկավարը Թուրքիայի իշխանությունների հետ կապ ունեցող բիզնեսմեն էր։
Ավելին՝ նախքան ընտրությունները The Hill–ի իր հոդվածում Ֆլիննը պաշտպանել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը, որ ԱՄՆ–ը չպետք է օթեւան տրամադրի Ֆեթուլլահ Գյուլենին, որին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են հեղաշրջման փորձի մեջ։