ԵՏՄ ապրանքների միասնական շուկայի շրջանակում դեռեւս պահպանվում են որոշ խոչընդոտներ. Սաադաթ Ասսանսեիթովա
ՄիջազգայինԵՏՄ ապրանքների միասնական շուկայի շրջանակում դեռեւս պահպանվում են որոշ խոչընդոտներ։ Այս մասին նոյեմբերի 19-ին՝ Երեւանում Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստում, ասել է ԵՏՀ ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սաադաթ Ասսանսեիթովան։
Նրա խոսքով՝ դրանց թիվը շատ չէ։ «Բայց դրանք զգայուն ապրանքներ են, որոնց ուղղությամբ մենք հիմա աշխատում ենք։ Կոլեգիայի հարգարժան նախագահ Տիգրան Սարգսյանը մեր առաջ խնդիր է դրել պատրաստել այսպես կոչված «Սպիտակ գիրքը», որը կներկայացնի սահմանափակումների եւ խոչընդոտների վերացման պլան, ճանապարհային քարտեզ։ Դա ԵՏՀ առաջնայնություններից մեկն է։ Մենք վերահսկում ենք դա եւ աշխատում այդ ուղղությամբ։ Ներքին շուկաների նախարար Կարինե Մինասյանը համակարգում է այդ աշխատանքը եւ զբաղվում է այդ խոչընդոտների վերացմամբ»,– հավելեց Սաադաթ Ասսանսեիթովան։