Ռուսաստանը Համբուրգում Նալբանդյան–Մամեդյարով հանդիպումից դրական տեղաշարժի հույս ունի
HeaderՌուսաստանն անում է իրենից կախված ամեն բան ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու համար։ Այս մասին նոյեմբերի 19-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը։
Անդրադառնալով NEWS.am–ի հարցին, թե ինքը ինչ–որ դրական տեղաշարժ ակնկալում է Համբուրգում 3+2 ձեւաչափով հանդիպումից, Կոսաչովն ասաց, որ ցանկացած նման հանդիպում հույս է տալիս, որ տեղաշարժ կլինի։ «Ռուսաստանն անում է իրենից կախված ամեն բան ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու համար։ Մենք առաջընթացի հույս ունենք, ինչպես ասվում է՝ ջուրը կաթիլ–կաթիլ քար է ծակում։ Հասկանում ենք, որ ապրիլյան իրադարձությունները որոշ իմաստով սառեցրին այդ գործընթացը։ Բայց, ինչպես մեզ թվում է, հիմա հույզերը հանդարտվել են բանակցային գործընթացի վերադառնալու համար»,– ասել է նա։