Իրանին հասցված ԱՄՆ-ի վերջին hարվածները բացարձակապես անհրաժեշտ են եղել. Ռյուտե Երևանում բախվել է 4 մեքենա, կան վիրավnրներ ՀՀ-ում առաջին անգամ Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծանները մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցով Իրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿ Վախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. Ղալիբաֆ ԱԱ-2026. Քառորդ եզրափակչի զույգերն ու հանդիպումների ժամանակացույցը Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում, և երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն ընթանում են դրա տրամաբանության շրջանակում․ Աբրահամյան ԱՄՆ ԶՈւ-ն ավարտել է Իրանին հասցված hարվածների նոր ալիքը. ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարություն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ


«Գյուղումը 3 շալվար կա, տեղ գնալուց հերթով հագնում, գնում ենք»

Հասարակություն

Բարեկամավանը Տավուշի մարզի գյուղերից է: Հայ-ադրբեջանական սահմանից ուղիղ գծով հեռու է ընդամենը երեք կիլոմետր: Մինչեւ 1978 թվականը գյուղը  անվանվել է Դոստրու, որը ադրբեջաներենից թարգմանաբար նշանակում է բարեկամ կամ բարեկամություն: Գյուղի տարեց բնակիչները պատմում են, որ մինչեւ 90-ականների կռիվը ադրբեջանցիների հետ բավականին լավ հարաբերությունների մեջ են եղել: Բարեկամավանի նախկին` ադրբեջանական անվանումն այդ հարաբերությունների հետ է կապված եղել: Այս մասին գրում է asparez.am-ը:

Բարեկամավանում փաստացի 185 մարդ է ապրում, հաշվառված է, սակայն, 480:

Գյուղը միշտ ադրբեջանական կրակահերթերի տակ է: Սա արտագաղթի հիմնական պատճառն է: Բարեկամավանը լքելու պատճառներից են նաեւ գործազրկությունը, աղքատությունը: Այն, որ գյուղը դատարկվել է միանգամից, հաստատում է գյուղի դպրոցի ուսուցիչների ներկայացրած թվաբանությունը:

-Չունենք առաջին, չունենք չորրորդ դասարաններ, երկրորդ դասարանում` 2 հոգի, երրորդում`մեկ հոգի են: Մյուս տարի էլ չենք ունենա առաջին դասարան: Ծնունդ չկա գյուղում: Ես մի նոր ծնված թոռ ունեմ, բայց դրանով բան դուս չի գա,-ասում է Բարեկամավանի միջնակարգ դպրոցի դասվար Աստղիկ Ազատյանը:

Բարեկամավանի դպրոցը կառուցվել է 1976 թվականին: Սկզբնական շրջանում 8-ամյա  է եղել, դպրոցում սովորել է 300 աշակերտ: Այսօր արդեն գյուղն ունի միջնակարգ դպրոց: Թվով 12 դասարաններում սովորում է ընդամենը 20 աշակերտ:

Դասվար Աստղիկ Ազատյանին հանդիպում ենք երեկոյան ժամին: Գոմի բակում է:  Ոչխարի հոտին է ներս անում: Զրույցի ընթացքում գյուղի դժվարություններն է ներկայացնում: Պատմում է, որ դպրոցից ամեն ամիս ընդամենը 80 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Նույնքան էլ ամուսնու` պատմության ուսուցչի, աշխատավարձն է կազմում: Ընտանիքը յոթ հոգուց է բաղկացած, որից երեքը անչափահաս են, հարսն ու տղան գործազուրկ են: Նշում է, որ սահմանամերձ գյուղում միայն աշխատավարձով ապրելն անհնար է: Միաժամանակ ոչխարաբուծությամբ են զբաղվում: 40 գլուխ ոչխար ունեն, բայց շահույթն է քիչ: Վաճառում են այնքան, որքան առաջարկում են իրանցի գնորդները:

Հանկարծ մեր զրույցն ընդհատվում է, գոմից դուրս է գալիս ընկեր Չիչյանը եւ գոռում. «Ախչի Աստղիկ, ոչխարը գնաց, ի՞նչ ես կանգնել, զրույց անում: Էդ ովքե՞ր են, ի՞նչ են ուզում…լրագրողները մեզ օգուտ չեն տա, գնա ոչխարը բեր, մութը եկավ»: Ընկեր Չիչյանը Աստղիկի ամուսինն է, դպրոցի պատմության 67-ամյա ուսուցիչը:

Ապա նա է միանում մեր զրույցին: Բնակիչների սոցիալական վիճակն այսպես է բնութագրում.

-Ամբողջ գյուղումը երեք շալվար կա, որ տեղ ենք ուզում գնանք, հերթով հագնում, գնում ենք: Ի՞նչ ասեմ,-արագ-արագ ասելով` հեռանում է, գնում ոչխարին բերելու եւ ետ գալիս այն ժամանակ, երբ տիկին Աստղիկին հարցնում եմ, թե ինչու  է  երեխաների թիվը պակասել: Կնոջ խոսքը կտրելով` ընկեր Չիչյանը պատասխանում է.

-Սոված երեխան ի՞նչ սովորի, կրակոցի տակ ապրող երեխան բան կարա՞ սովորի: Ախր, դուք լավ ժամանակ եք եկել: Կրակոց չկա: Եկել են, նկարել, կրակոցը լսել, ոտքով էլ են փախել,-որեւէ մեկից ոչ մի բանի սպասելիք չունենալով` ընկեր Չիչյանն ասում ու շարունակում է ոչխարներին ներս անել:

Ուսուցիչների ոչխարի փարախի մոտից հեռանալիս ուշադրությունս մի բան է գրավում` գյուղի գազի բաշխիչ ցանցի արտաքին պատնեշը: Մետաղյա պատնեշի վրա կրակոցի համար ոչ մի ազատ տեղ չի մնացել: Ուշադրությունս շեղվում է, երբ լսում եմ. «Ադրբեջանցիներն են արել, Սպիտակ քարից են կրակում»:

Հերթական զրուցակիցս է դառնում Հովիկ Ղարաքեշիշյանը, որից անմիջապես հետաքրքրվում եմ, թե ինչ է Սպիտակ քարը:

-Ադրբեջանցիների դիրքն է, գյուղից 500 մետր է հեռու,-պատասխանում է 70-ամյա բարեկամավանցին եւ ավելացնում,-3-4 տարի է` գազի տրուբեքը քաշված է, բայց գյուղում գազ չկա:

Դեռ 80-ականներին  են փորձել սահմանամերձ Բարեկամավանը գազաֆիկացնել: Բնակիչները պատմում են,ԽՍՀՄ-ը փլուզվելուց հետո ապամոնտաժված գազի խողովակները գողացել, վաճառել են: Անկախ Հայաստանի տարիներին գյուղը բնական գազով ապահովելու ջանքերը եւս ապարդյուն են եղել: Այսօր խողովակաշարն անցկացված է ամբողջ գյուղում, բայց կրակոցներն են խանգարում:

Հովիկ Ղարաքեշիշյանն ասում է, որ կրակոցներ միշտ են լսում, իրենց ուղղությամբ էլ են կրակում: Նա գյուղի խանութպանն է: Խանութը եւս Սպիտակ քար դիրքի կրակոցների նշանառության տակ է հայտնվում: Նշում է, որ վախ չունի, կրակոցի պատճառով հայրական տունը չի լքելու:

-Որ գնամ, իմ տունը ո՞ւմ թողնեմ: Իմ տնից լավ տեղ չկա,-ասում է գյուղի խանութպանն ու ավելացնում, որ տղաները ներկայում Երեւանում են բնակվում: Ուսում են առել, բարձր վարձատրվող աշխատանք գտել: Հայրական տուն միայն արձակուրդներին են գալիս:

-Երեխաներիս, թոռներիս շատ եմ կարոտում, բայց որոշել եմ`չեմ գնալու իմ գյուղից: Թուրքի սահմանից 3 կիլոմետր ենք հեռու, մեր ղեկավարությունից`անսահման: Մեզ ուշադրություն չեն դարձնում,-ասում է 70-ամյա բարեկամավանցին:

Բարեկամավանում անասնապահությունը  զարգացած չէ: Արոտավայրերն ադրբեջանական կրակահերթերի տակն են: Գյուղացիներն ասում են` առավոտյան կովերին եւ ոչխարներին դուրս են թողնում, եթե ետ եկավ` իրենցն է, չեկավ` չեն էլ փնտրում: Եթե ականապատ տարածքներով անցնելիս չեն վնասվում եւ բարեհաջող անցնում են սահմանը, թշնամին իրենով է անում, ետ չի տալիս:

-Գյուղի խնդիրներն այնքան շատ են, որ մարդիկ չեն կարողանում այստեղ ապրել, աշխատանք չկա: Մարդիկ իրենց երեխաների ապագայի համար թողնում գնում  են,-ասում է համայնքապետարանի առաջատար մասնագետ  Խաչիկ Աբազյանը:

Բարեկամավանցիք հողերի մշակման հետ կապված եւս  լուրջ խնդիր ունեն: 400 հեկտար վարելահող գտնվում է հայ-ադրբեջանական սահմանին: Գյուղապետարանի աշխատակիցն ասում է, որ ականապատված է, մուտք ու ելք անելն անհնարին է: Գյուղացիների հույսը մնացել է 30 հեկտար պահուստային հողերը: «Այն էլ կրակի տակ է, անջրդի: Չենք կարողանում մշակել: Տեխնիկա չկա»,-շարունակում է Խ.Աբազյանը:

Կառավարության համայնքների խոշորացման ծրագրով Բարեկամավանը մի քանի գյուղերի հետ միացել է Նոյեմբերյանին: Այս առումով եւս դժգոհություններ կան:

-Շոշափելի արդյունքներ չենք տեսնում, բայց ինձ թվում է, որ բացասական է ծրագիրը, ինչ-որ տեղ վտանգ կա: Այն ժամանակ գյուղն ուներ իր առանձին բյուջեն, բայց հիմա չունի: Շատ բաներ մենք չենք կարող անել,-ասում է գյուղապետարանի առաջատար մասնագետը:

Նոր ձեւավորված կառավարության եւ վերջինիս կողմից առաջարկած զարգացման ծրագրի նկատմամբ հավատ չկա նաեւ հայ-ադրբեջանական սահմանից 3 կմ հեռավորության վրա գտնվող բարեկամավանցիների մոտ: Զրույցի ընթացքում ասում են, որ նախընտրական շոու է:

-Եթե ընտրությունների հետ կապ չունի, գյուղացու դարդ ու ցավը կլուծի, ես ժուռնալիստների առաջ ներողություն կխնդրեմ,-ասում է Խաչիկ Աբազյանն ու ավելացնում, որ վերջին 25 տարում միայն խոստումներ են լսում: Կարեն Կարապետյանի խոստումներն էլ հերթականն են համարում:

-Զգացել են, որ հանրապետականը էլ ձայն չունի: Ինչ-որ ձեւով ցանկանում են ժողովրդի քվեն հավաքեն,-եզրափակում է Խ. Աբազյանը:

Բարեկամավանից հեռանում եմ, երբ արդեն մայրամուտ է: Գյուղը ցածրադիր վայրում է, իսկ դեպի Երեւան տանող ճանապարհը գնալով բարձրանում է: Վերեւից հետհայացք եմ նետում:  Հսկայական Բարեկամավանում միայն 60-70 տան լույս է վառվում…

Նարեկ Կիրակոսյան

Հ.Գ. Հոդվածը գրվել է «Մարդասիրական հիմնախնդիրները եւ դրանց լուսաբանումը» թեմայով դասընթացի շրջանակում:

Աղբյուրը՝ Asparez.am : 

Իրանին հասցված ԱՄՆ-ի վերջին hարվածները բացարձակապես անհրաժեշտ են եղել. Ռյուտե Երևանում բախվել է 4 մեքենա, կան վիրավnրներ ՀՀ-ում առաջին անգամ Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծանները մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցով Իրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿ Վախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. Ղալիբաֆ ԱԱ-2026. Քառորդ եզրափակչի զույգերն ու հանդիպումների ժամանակացույցը Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում, և երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն ընթանում են դրա տրամաբանության շրջանակում․ Աբրահամյան ԱՄՆ ԶՈւ-ն ավարտել է Իրանին հասցված hարվածների նոր ալիքը. ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարություն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Լույս չի լինելու ԱՄՆ-ն և Իրանը նոր հարվածներ են փոխանակել Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն Մանհեթենի կենտրոնում 37-հարկանի շենքի փլուզման սպառնալիք է առաջացել. տարհանվել են մարդիկ ութ շինություններիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի ԳրենլանդիանՄարին Լը Պենը հայտարարել է, որ 2027 թվականին առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնումԸմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոնՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասելԲաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալինԻտալացի գործարարը հայտնվել է քննության տակ՝ հետաքննող լրագրող Սիգֆրիդո Ռանուչիի տան մոտ տեղի ունեցած պայթյունի գործովՀզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր Կամենդատյան Արգենտինայի կամային հաղթանակը Եգիպտոսի նկատմամբ՝ 3:2Մալայզիայում ֆուտբոլիստը մահացել է կայծակի հարվածիցՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն, նա Մ20 Եվրոպայի չեմպիոնն էԵրասխահուն բնակավայրում գյուղացու աճեցված բերքը հողին է հավասարեցվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԷրդողանը հույս ունի Թրամփի հետ լուծել թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրներըՎարդավառը գալիս է՝ լի տոնական ակտիվություններով և վառ տրամադրությամբ․ ՈՉ ՈՔ ՉՈՐ ՉԻ ՄՆԱԼՈՒԿատարը պահանջել է, որ Իրանը դադարեցնի նավագնացությանը սպառնալը տանկերի վրա հարձակումից հետոՀայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքըԻ գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիԿիևյան կամուրջը կարո՞ղ էր փլուզվել․ ե՞րբ կբացվի կամուրջըԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանԴատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքըՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըԴիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԼիբանանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ. Իսրայելի ԱԳ նախարար Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են Բոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանՄասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակովԱռյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված