Թուրքիային Ս–400 մատակարարելը կքննարկվի ռուս–թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստում
HeaderԹուրքիային Ս–400 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու հարցը քննարկվելու է ռուս–թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստում, որը կկայանա մոտ ժամանակներս Ռուսաստանում, ասել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Մոտ ժամանակներս մեզ մոտ կկայանա միջկառավարական հանձնաժողովի նիստը»,– ասել է Ֆոմինը։ Պարզաբանող հարցին, թե քննարկվելու է արդյոք Թուրքիային Ս–400 համակարգեր մատակարարելու հարցը, նա դրական պատասխան է տվել։
Ս-400 «Տրիումֆը» մեծ հեռահարության նորագույն ԶՀՀ է։