Ռոման Երյոմենկոն 2 տարով որակազրկվել է կոկաին օգտագործելու համար
ՍպորտՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն 2 տարով որակազրկել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆինն կիսապաշտպան Ռոման Երյոմենկոյին, որի դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել: Ֆինլանդիայի հավաքականի առաջատարը դոպինգ թեստ էր հանձնել սեպտեմբերի 14-ին կայացած «Բայեր» - ԲԿՄԱ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղից հետո:
29-ամյա ֆուտբոլիստի արյան մեջ հայտնաբերվել են արգելված խթանիչներ ու կոկաին: Երյոմենկոյի որակազրկումն ուժի մեջ է մտել 2016 թվականի հոկտեմբերի 6-ից, գրում է ՈւԵՖԱ-ի կայքը: