Թուրք զինծառայողները ապաստան են խնդրել
ՄիջազգայինԳերմանիայում Թուրքական բանակի մի շարք զինծառայողներ, շուրջ՝ 30 հոգի, որոնք այս պահին իրենց ծառայությունն են անցնում գերմանական Ռամշտայնում տեղակայված ՆԱՏՕ–ի ավիաբազայում, Գերմանիայի իշխանություններից քաղաքական ապաստան են խնդրել։ Այս մասին, SWR հետուստաընկերությանն արված հղմամբ, հաղորդում է BBC–ին: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ զինվորականներն իրենց որոշումը պատճառաբանել են Թուրքիայում տիրող քաղաքական իրավիճակով, որտեղ հուլիսի 15–ի հեղաշրջման փորձից հետո հազարավոր մարդիկ են ձերբակալվել: Կայզերսլաութերն քաղաքային շրջանի ադմինիստրացիան առայժմ միայն հաստատել է դիմումների ստացման փաստը, իսկ դրանց բավարարման մասին տվյալներ չկան: