Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnր ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Առողջության ապահովագրության բոնուսային համակարգ կներդրվի Նիկոլ Փաշինյանը վաղվանից արձակուրդում է Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,811-ի Իրանում 14 մարդ է զnhվել ԱՄՆ-ի նոր hարձակումների հետևանքով Թրամփը հայտարարել է, որ իրանական կողմը զանգահարել է իրեն և խնդրել է գործարք կնքել Չինաստանի հարավում հեղեղման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. Բայրամով


«Հեղինեն մեռավ-գնաց, ես մնացի…». «Մալաթիա» տոնավաճառում ամուսինը որսորդական դանակով դաժանաբար սպանել է կնոջը

Հասարակություն

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արտակ Առաքելյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը, հրապարկվեց դատարանի որոշումը:

Գործը քննվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ:

2015 թվականի սեպտեմբերի 27-ին Մալաթիայի տոնավաճառի տաղավարներից մեկում օրը ցերեկով նախկին ամուսինը որսորդական դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել ու սպանել կնոջը` անմայր թողնելով իրենց երկու անչափահաս երեխաներին:

39-ամյա Արտակ Առաքելյանին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության ու ապօրինի կերպով սառը զենք կրելու, գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 4-րդ մասերով:

Մեղադրող դատախազը միջնորդել էր Արտակ Առաքելյանին մեղավոր ճանաչել ու վերջին հաշվով դատապարտել 12 տարի ազատազրկման:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Արտակ Առաքելյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքներում և դատապարտել է 11 տարի 6 ամիս ազատազրկման:

Հօգուտ տուժողի իրավահաջորդի՝ ամբաստանյալից կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար դրամ:

Ամբաստանյալն իր պաշտպանական տակտիկան կառուցել էր նախկին կնոջ, իբր թե՝ ամուսնական անհավատարմության, դրա պատճառով առաջացած վրդովմունքի պահին նրան սպանելու վարկածի վրա:

Ըստ տուժող կողմի՝ ամուսնական համատեղ կյանքի ընթացքում Արտակ Առաքելյանն  ու Հեղինեն միասին Թուրքիա են մեկնել՝ առևտուր անելու համար: Հեղինեն մենակ՝ առանց ամուսնու երբեք  Թուրքիայում չի եղել, որ ինչ-որ թուրքի հետ կապ հաստատեր, ինչի համար կնոջը սպանությունից հետո բարձրաձայն ու մերկապարանոց մեղադրել է Արտակ Առաքելյանը…

Արտակի ու Հեղինեի համատեղ կյանքը հարուստ է եղել կոնֆլիկտներով:

Հեղինեն մի քանի անգամ հեռացել է Արտակից, բայց վերջինս մշտապես նրան սպառնալիքներ տալով վերադարձրել է՝ այդպես են ասում Հեղինեի հարազատները: Հեղինեն իրական վախ է զգացել ամուսնու սպառնալիքներից:

Տուժող կողմի ձևակերպմամբ՝ Արտակի վերաբերմունքը կնոջ նկատմամբ հետևյալն է եղել. «Կամ ինձ հետ պիտի ապրի, կամ չպետք է ապրի»:

Հեղինեին սպանելուց հետո, ըստ տուժողի իրավահաջորդի, Արտակը ցանկություն է հայտնել լինելու նրա միակ ժառանգորդը՝ քաղաքացիական գործով դատական նիստի ժամանակ հայտարարելով. «Հեղինեն մեռավ-գնաց, ես մնացի»…

Դեպքից ամիսներ առաջ, վերջնականապես հեռացած լինելով Արտակից, Հեղինեն դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, թե նախկին ամուսինն անհանգստացնում է իրեն, սպառնում է:

Արտակին ոստիկանները պարտավորեցրել էին որոշ տարածությունից ավելի Հեղինեին չմոտենալ, այլևս չանհանգստացնել:

Արտակն ու Հեղինեն երկու դեռահաս երեխաներ ունեն՝ 13 տարեկան որդի և 11 տարեկան դուստր:

Հեղինեին ճանաչող վկաները փաստում են, որ Հեղինեն լավ վարքի տեր, համեստ, աշխատասեր կին էր:

Ըստ դատախազի՝ դատական քննության ավարտին կայացրած որոշման՝ «Ամուսնական անհավատարմության» վերաբերյալ մտքերը միայն մեղադրյալի ցուցմունքներում են արծարծվել, ամուսնական անհավատարմության վերաբերյալ գործի քննության ժամանակ ոչ մի ապացույց, ոչ մի հավաստի տեղեկություն ձեռք չի բերվել, դա մնացել է որպես ամբաստանյալի ենթադրություն:

Ըստ առաջադրված նոր մեղադրանքի՝ Արտակ Առաքելյանը չի հանդուրժել կնոջ բաժանվելը, նրա կողքին այլ տղամարդու հնարավոր առկայության միտքը: Նախկին կնոջը սպանելու շարժառիթը, ըստ նոր մեղադրանքի, եղել է խանդը, կնոջ բաժանվելու փաստի նկատմամբ անհանդուրժողականությունը, իր արժանապատվությունը վիրավորված համարելու հողի վրա առաջացած վրեժխնդրությունը:

Գործի փաստական հանգամանքներով հաստատվել է, որ սպանության պահին ամուսինները բաժանվել էին, նրանց միջև ամուսնական հարաբերություններ չկային, որ խոսք լիներ «ամուսնական անհավատարմության» մասին:

Արտակ Առաքելյանը վրեժխնդրության շարժառիթով որսորդական դանակով նախկին կնոջը հասցրել էր 16 կտրած-ծակած վերքեր, դրանցից  9-ը՝ թափանցող…

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բողոքարկել էին ամբաստանյալի շահերի պաշտպանը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Թովմասյանն իր բողոքում խնդրել էր բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ մեղմացնելով նշանակված պատիժը և որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի բռնագանձման գումար՝ սահմանել ոչ թե 1 միլիոն 600 հազար դրամ, այլ միայն՝ 800 հազար դրամ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ս. Սաֆարյանը իր բողոքում խնդրել էր խստացման առումով վերաորակել ամբաստանյալի արարքը, նրան մեղավոր ճանաչել առանձին դաժանությամբ կատարված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի ոչ թե 1-ին, այլ՝ 2-րդ մասի 5-րդ կետով՝ համապատասխանաբար նաև խստացնելով պատիժը:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց բերված վերաքննիչ բողոքները և անփոփոխ, օրինական ուժի մեջ թողեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 11 տարի 6 ամիս ազատազրկումով:

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

Աղբյուրը՝ 1in.am

Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnր ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում․ Ուժեղ Հայաստան Առողջության ապահովագրության բոնուսային համակարգ կներդրվի Այն, ինչ հնարավոր չէ «արտադրել» գործարանում. ինչպե՞ս է վստահությունը դառնում իրական մրցակցային առավելություն Նիկոլ Փաշինյանը վաղվանից արձակուրդում է Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,811-ի Իրանում 14 մարդ է զnhվել ԱՄՆ-ի նոր hարձակումների հետևանքով Ավետիք Չալաբյանը միշտ եղել է Արցախի և արցախցիների կողքին. մենք մեր աջակցությունն ենք հայտնում նրան. Սայիդա Պողոսյան8 տարի է իրավապահները փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը, բայց կոտրած տաշտակ. Աբրահամյան Թրամփը հայտարարել է, որ իրանական կողմը զանգահարել է իրեն և խնդրել է գործարք կնքել Չինաստանի հարավում հեղեղման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-իԱնկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. Գագիկ Ծառուկյան Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. Բայրամով Նավթի գներն աճել են Իսպանիան գործարկել է առաջին լողացող ծովային արևային էլեկտրակայանը ՌԴ ԱԴԾ-ն հարձակումների շարք է կանխել Շարունակում ենք աննկուն և համառ պայքարը` հանուն «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակմանՏարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին Արտառոց դեպք՝ Բյուրեղավանում, քաղաքացին հայտնել է, որ Ֆիդել Կաստրոն է, բարձրացել է մոտ 70 մետր բարձրությամբ աշտարակի վրաՈչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ» «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ» Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ» Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ» Սոֆիա Բաղրամյանը դարձել է արագ շախմատի փոխչեմպիոն Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ» Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ» Թեհրանի և Վաշինգտոնի հուշագիրը կառուցված չէր վստահության վրա. ՌԴ-ում Իրանի դեսպանատուն Թրամփը հայտարարել է, որ Իրանի ներկայացուցիչներն առաջարկել են գործարք կնքել ԱՄՆ-ն հարվածել է Իրանում տեղակայված 90 ռազմական օբյեկտների (տեսանյութ) Domus-ն ու EGGER-ը ներկայացնում են հատակի ծածկույթների նոր սերունդըԹուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանԱվետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանՈրքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Հնարավոր է, որ մենք կրկին hարվածենք Իրանին այսօր երեկոյան. Թրամփ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Ուկրաինայում hակամարտnւթյան կարգավորման հարցում լավ առաջընթաց է գրանցվել. Թրամփ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերՀուլիսի 8/9-ին, հուլիսի 15/16-ին ջուր չի լինի երկար ժամանակ Ակցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին 70 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային Մեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանՎաշինգտոնն այլևս չի ցանկանում որևէ առևտրային գործ ունենալ Իսպանիայի հետ. Թրամփ Մեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԻսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հատուկ ստորաբաժանման ղեկավարի nչնչացման մասին
Ամենադիտված