Իրավական խորհրդատու
Ուշադրության կենտրոնումՀարց – Ի՞նչ կարգով է ավելանում կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման և այլ դեպքերում դրամական պարտավորությամբ քաղաքացուն անմիջականորեն որպես ապրուստի միջոց վճարվող գումարը:
Պատասխան – Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման և այլ դեպքերում դրամական պարտավորությամբ քաղաքացուն անմիջականորեն, որպես ապրուստի միջոց վճարվող գումարն ավելանում է աշխատավարձի նվազագույն չափի ավելացմանը համամասնորեն:
Հարց – Նախկինում ստեղծել ենք ՍՊԸ, որը չի գործում արդեն 3 տարի: Այդ մասին ժամանակին ներկայացրել ենք դիմում հարկային մարմիններին, որ ցանկանում ենք լուծարվել: Այս ամիս ստացել ենք ծանուցում հարկային տեսչությունից, որ նախորդ տարիներից առաջացել են որոշակի պարտավորություններ պետական բյուջեի նկատմամբ: Ինչպե՞ս դրանք կարող է առաջանալ, եթե ՍՊԸ–ն լուծարված է:
Պատասխան – Ձեր հարցից արդեն իսկ հետևում է, որ ՍՊԸ–ն լուծարված չի եղել: Հարկային մարմիններին դիմում ներկայացնելը կարող է վկայել միայն այն մասին, որ ՍՊԸ–ն ժամանակավորապես չի գործում կամ չի գործել, որը, սակայն, առանձին հարկային պարտավորություններից չի ազատում: ՍՊԸ–ն համարվում է լուծարված՝ պետական ռեգիստրի մարմիններում պետական գրանցում կատարելու պահից:
Հարց – Պարտադի՞ր է, արդյոք, ամուսնական պայմանագիրը, թե այն կարող ենք կնքել պարզապես գրավոր:
Պատասխան – Ոչ: Ամուսնական պայմանագիրը պետք է կազմվի գրավոր ու այն ենթակա է պարտադիր նոտարական վավերացման: