Հայկական կոխը կուսուցանվի մարզադպրոցներում
ՀասարակությունԱյսօր կայանալիք կառավարության նիստի օրակարգում ներառված է հայկական ազգային կոխ մարզաձևի զարգացման հայեցակարգին հավանություն տալու նախագիծը:
Ըստ նախագծի՝ հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել, քանի որ մինչ օրս մեր երկրում չի ընդունվել պետական միասնական քաղաքականության որևէ հայեցակարգային, ռազմավարական կամ ծրագրային փաստաթուղթ: «Նաև չեն ընդունվել իրավական նորմատիվ ակտեր, որոնցով կկարգավորվեր հայկական կոխ ըմբշամարտի ուսուցումը, կներկայացվեին մրցումների անցկացման միասնական կանոններ:
Հայեցակարգին հավանություն տալու դեպքում այս մարզաձևը կընդգրկվի մարզական ակումբներում և համայնքային մանկապատանեկան մարզադպրոցներում»,– նշված է նախագծում: Ինչպես տեղեկանում ենք նախագծից՝ դպրոցահասակ երեխաներին զանգվածային կերպով ներգրավելու և կանոնավոր մարզումներ կազմակերպելու նպատակով կստեղծվեն հայկական կոխ ըմբշամարտի մարզական ակումբներ, արտադասարանական խմբակներ և մանկապատանեկան մարզադպրոցներում ուսումնամարզական խմբեր:
Քրիստինա Տեր–Մաթևոսյան