Պեսկով. Թրամփի՝ Ռուսաստան հնարավոր այցելության ժամկետների մասին հարցը դեռ չի քննարկվել
ՄիջազգայինԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստան հնարավոր այցելության ժամկետների մասին հարցը դեռ չի քննարկվել, լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը ապակողմնորոշող արտահոսք է հիշեցնում, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Դեռեւս ոչ մի խոսակցություն չկա Թրամփի հնարավոր այցի մասին։ Դա բացարձակապես չստուգված տեղեկություն է, որը ապակողմնորոշող արտահոսք է հիշեցնում»,– ասել է Պեսկովը եւ հավելել, որ այդ մասին խոսելը դեռ վաղ է։
Ավելի վաղ «Իզվեստիա»-ն հաղորդել էր, որ 2017-ի հունվարին կայանալիք երդմնակալությունից հետո Թրամփը Ռուսաստան է այցելելու։