Դիլիջանի կենտրոնի համար քաղաքացու գրպանից որեւէ լումա չի ծախսվում. ԿԲ նախագահ
ՀասարակությունԿենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը ՊՈԱԿ չէ եւ չի ֆինանսավորվում պետական միջոցներից: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
«Պետական բյուջեի, Կենտրոնական բանկի ծախսերի հետ որեւէ առնչություն չունի: Հրավիրում եմ, եկեք տեսեք: Մենք ունենք 170-ից ավելի աշխատակից, կազմակերպել ենք 60-ից ավելի համաժողովներ, կլոր սեղաններ, հրավիրել ենք աշխարհի լավագույն բուհերի մասնագետներին, կան մեզ մոտ ուսումնական պրակտիկա անցնողներ: Ուզում եմ` հստակ իմանաք, որ սա ՊՈԱԿ չէ, պետական միջոցների հետ որեւէ կապ չունի, որեւէ լումա պետական միջոցներից չի հատկացվում: Մեր քաղաքացու գրպանից վերցված փող չէ»,- ասաց նա:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Կենտրոնական բանկը մեծ գումարներ է ծախսում այդ կենտրոնի պահպանման վրա հենց պետական միջոցներից: