«Իզվեստիա»-ն հաղորդել է, որ երդմնակալությունից հետո Թրամփը Ռուսաստան է այցելելու
ՄիջազգայինԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին նախանշված երդմնակալության արարողությունից հետո Ռուսաստան է այցելելու: Գործչի խորհրդականները նրան տարհամոզել են մինչեւ պաշտոնը ստանձնելը Մոսկվա այցելելու մտադրությունից: Այս մասին «Իզվեստիա»-ին հաղորդել է Հանրապետական կուսակցության աղբյուրը՝ չցանկանալով նշել անունը:
Ամերիկյան քաղաքագետ Դմիտրի Սայմսն իր հերթին պարբերականին ասել է, որ Ռուսաստանի ղեկավարության եւ Թրամփի միջեւ լուրջ բանակցությունների հարցում հապաղելը քաղաքական ճիշտ քայլ է:
«Թիմի ներսում խորհրդակցություններից հետո որոշվեց սպասել այցի հարցում: Այն կնախապատրաստվի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո»,- նշել է աղբյուրը: