Ստեփանծմինդա–Լարս ճանապարհը փակվել է. պատճառը ձյան տեղումներն են
ՀասարակությունՍտեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 17-ին փակվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ պատճառը ձյան առատ տեղումները և ձնահոսքի վտանգն են։