Նոր նշանակում ոստիկանությունում
ՀասարակությունՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի թափուր պաշտոնում առաջիկայում նոր նշանակում կլինի։ NEWS.am-ի տեղեկություններով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը որոշել է այս պաշտոնում նշանակել գնդապետ Սամվել Ասատրյանին, որը նույն վարչությունում պետի տեղակալ է աշխատել երկար տարիներ։ Նշենք, որ նախկինում վարչությունը ղեկավարում էր Գագիկ Ավետիսյանը, որը կյանքից հեռացավ մեկ ամիս առաջ։