Իրաքում ԻՊ-ի զինյալներն ավելի քան 300 ոստիկանի են սպանել
Ուշադրության կենտրոնումԻրաքում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներն իրաքյան ոստիկանության ավելի քան 300 աշխատակցի են սպանել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Human Rights Watch-ը:
Մոսուլից դեպի հարավ գտնվող Համմա ալ-Ալիլ քաղաքից ոչ հեռու 300 ոստիկանների են գնդակահարել կամ գլխատել: Տեղի բնակիչները զոհերին հուղարկավորել են ընդհանուր գերեզմանում: