Մերկելը նոյեմբերի 20-ին կհայտնի 4-րդ անգամ կանցլեր առաջադրվելու մտադրությունների մասին
HeaderԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նոյեմբերի 20-ին կհայտնի 4-րդ անգամ երկրի կառավարությունը ղեկավարելու իր մտադրությունների մասին։ Այս մասին Redaktionsnetzwerk Deutschland–ին հայտնել են Մերկելի գլխավորած Քրիստոնեա–դեմոկրատական կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաները։
Նոյեմբերի 15-ին Բունդեսթագի արտաքին քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ Նորբերթ Ռյոթգենը հայտնել էր, որ Մերկելը մտադիր է 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո 4-րդ անգամ գլխավորել երկրի կառավարությունը։ «Նա կառաջադրվի կանցլերի պաշտոնում»,– ասել էր ՔԴՄ ներկայացուցիչը եւ նշել, որ Մերկելը արեւմտյան քաղաքական հայեցակարգում առանցքային կերպար է։