Արտաշիրիմում վեց տարի անց
ՄիջազգայինԼեհաստանում արտաշիրիմել են 2010–ին ավիավթարի հետևանքով զոհված՝ երկրի նախագահ Լեխ Կաչինսկու ու նրա տիկնոջ մարմինները: Գործընթացին մասնակցել են էքս–նախագահի զավակները՝ Մարտա Կաչինսկայան և Յարոսլավ Կաչինսկին: Հաղորդվում է, որ դատական փորձագետների միջազգային խումբը կուսումնասիրի աճյունները, որից հետո տեղի կունենա վերահուղարկավորման արարողությունը:
Հիշեցնենք, 2010–ի տեղի ավիաաղետի հետևանքով զոհվել էին նաև Լեհաստանի բարձրաստիճան շատ պաշտոնյաներ, ընդհանուր առմամբ՝ 96 մարդ: Եվ չնայած միջպետական ավիացիոն կոմիտեն աղետի պատճառ է համարել օդաչուի սխալը, լեհական կողմը կասկածում է ռուս դիսպետչերներին, ինչի պատճառով այսքան տարի անց սեփական քննությունն է իրականացնում:
Ուկրաինայի իշխանություններն ապրելու իրավունք չունեն Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, թե իշխանություններն ապրելու իրավունք չունեն: «Ռիա նովոստիի» հաղորդմամբ՝ Սավչենկոն նաև հայտարարել է, թե դրան, այնուամենայնիվ, անհրաժեշտ է հասնել այնպես, որ ցնցում չլինի Ուկրաինայի համար: Վերջինս նաև հավելել է, թե իշխանությունները միայն օգտագործում են ժողովրդին, իսկ իրավիճակը ոչնչով չի փոխվում: