Իրավական խորհրդատու
ՀասարակությունՀարց – Մեր մուտքում բնակվող հարևաններից մեկը ունի հոգեկան խանգարումներ: Հաճախ անհանգստություն է պատճառում բնակիչներին: Ոստիկանությունը հրաժարվում է նրան տեղափոխել հոգեբուժարան: Ի՞նչ կարող ենք անել:
Պատասխան – Ոստիկանությունն իրավացի է: Անձը կարող է տեղավորվել հոգեբուժարանում սեփական գրավոր դիմումի հիման վրա, կամ դատարանի որոշմամբ:
Հարց – Ինչ կարգով է բացակայող անձը ճանաչվում մահացած:
Պատասխան – Դատական կարգով: Մասնավորապես, Քաղաքացին դատարանով կարող է մահացած ճանաչվել, եթե նրա բնակության վայրում երեք տարվա ընթացքում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին, իսկ եթե նա անհայտ կորել է այնպիսի հանգամանքներում, որոնք մահվան վտանգ են սպառնացել կամ հիմք են տալիս ենթադրելու նրա մահը որոշակի դժբախտ դեպքի հետևանքով` վեց ամսվա ընթացքում: Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանով մահացած ճանաչվել ոչ շուտ, քան ռազմական գործողությունների ավարտից երկու տարի հետո: Մահացած ճանաչված քաղաքացու մահվան օր է համարվում նրան մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը: Քաղաքացուն, որն անհայտ կորել է մահվան վտանգ սպառնացող կամ այնպիսի հանգամանքներում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ նրա մահը հետևանք է որոշակի դժբախտ դեպքի, մահացած ճանաչելու դեպքում, դատարանը կարող է այդ քաղաքացու մահվան օր ճանաչել նրա ենթադրյալ մահվան օրը: