Իգնատի Առաքելյանի 170 հազար եվրո եկամուտները
ՎերլուծությունԳյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:
Ըստ 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրի՝ Իգնատի Առաքելյանի դրամական միջոցները կազմում են 21 միլիոն 765 հազար դրամ, 71 հազար 950 ԱՄՆ դոլար և 77 հազար 775 եվրո: Նորանշանակ նախարարը հայտարարագրել է երկու բնակարան, մեկ առանձնատուն և 1027 եվրոյի չափով արժեթղթեր:
Առաքելյանն այս տարի նաև 47 հազար 321 եվրո արժողությամբ գույք է վաճառել, սակայն իր հայտարարագրում բացակայում են վաճառված գույքի վերաբերյալ տվյալներ: Իսկ նրա հունվարի 1–ից մինչև պաշտոնը ստանձնելու՝ սեպտեմբերի 20–ն ընկած ժամանակահատվածում գոյացած եկամուտները ստացվել են աշխատավարձից և կազմել 63 միլիոն 817 հազար դրամ: Վաճառված գույքից ստացված գումարն էլ է նշվել որպես եկամուտ:
Քրիստինա Տեր–Մաթևոսյան