Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Տեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Սիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան


Ինչպես հասնել հաղթանակի և...ոչնչացնել այն

Header

Արմեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ հունիսի 27-ի հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարություններն, ըստ էության, նշանակում են, որ այս օրերին ծավալված ու հանրային մեծ աջակցություն ստացած բողոքի դրսեւորումը պսակվեց մեծ հաջողությամբ:
   
ՀԱՂԹԱՆԱԿ, ՈՐՏԵՂ ՉԿԱՆ ՊԱՐՏՎՈՂՆԵՐ
   
Ինչո՞ւ ենք ասում՝ հաղթանակ: Հունիսի 27-ի երեկոյան, այսինքն՝ նախագահ Սերժ Սարգսյանի վերոհիշյալ հայտարարությունից հետո, Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ամբողջ շաբաթ անդադար շարունակված բողոքի ակցիայի վայրում բազմաթիվ ցուցարարներ, քաղաքացիներ իսկապես հաղթական տրամադրություն ունեին: Եվ միանգամայն տեղին. ի վերջո, հայտարարությունից պարզ դարձավ, որ պետության ղեկավարը, իշխանությունը ընդունում է հասարակության ակտիվ հատվածի բարձրացրած պահանջները գրեթե ամբողջությամբ: 
Ավելին՝ երկրի ղեկավարը նաեւ նախանշեց, թե բարձրացված կոնկրետ սոցիալական պահանջի, այն է՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը կասեցնելու, ՀԷՑ-ի հետ կապված հարցերի թնջուկը լուծելու ինչ տարբերակներ, ինչ ճանապարհներ կան: 
Դա, կարելի է ասել, այս պահին փոխզիջումային այն առավելագույնն է, որին պատրաստակամ է գնալ իշխանությունը:
Անցած շաբաթվա ընթացքում արձանագրվեցին նաեւ այլ դրսեւորումներ, որոնք որքան էլ նյութական ու շոշափելի չեն, բայց ամենից առավել են ընդգծում հաղթանակը: 
Ամենից առաջ հաղթանակ է այն, որ մեր երկրում կա կրթված, լուսավոր, ակտիվ, հայրենասեր երիտասարդություն, որ առաջնորդվում է երկրի տերը լինելու կարգախոս-մտածելակերպով: Մարդիկ, որոնց համար միեւնույն չէ Հայաստանի վաղվա օրը: Սա իսկապես ոգեւորիչ է: 
Հաղթանակ կարելի է դիտել եւ այն, որ հասարակության ամենատարբեր խավերի ու շերտերի ներկայացուցիչները, անկախ իրենց սոցիալական վիճակից ու քաղաքական հայացքներից, հասկացան, որ միասնական, համախմբված դրսեւորմամբ կարող են հասնել արդյունքի: Հաղթանակ է նաեւ այն ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտը, որ հունիսի 23-27-ը տիրում էր բողոքի ակցիայի վայրում, մասնակիցների մեծամասնության եւ, ի վերջո, ամբողջ հասարակության մեջ: Մենք, որպես հասարակություն, մեր աչքում բարձրացանք: Ի լրումն, այս պայքարը հանգեցրեց նաեւ այն անուղղակի արդյունքին, որ Հայաստանի հետ հարաբերություններում մեզ համար որոշակի ու նպաստավոր վերանայումներ էր ստիպված անել Ռուսաստանը: 
Այսպիսով հունիսի 27-ի երեկոյան կարելի էր արձանագրել այս փուլում ունեցած հսկայական ձեռքբերումները, ամփոփել եղածը ու պայքարը շարունակելով հանդերձ, դադարեցնել արդեն իր առաքելությունը կատարած նստացույցը, փորձել ավելի կազմակերպված գործունեություն ծավալել առաջարկված կառուցողական տիրույթում: Առավել եւս, որ ոչինչ չի խանգարում հետագայում, եթե խնդրի գործնական կարգավորման ընթացքում ծագեն դժգոհություններ, վերստին բողոքի ակցիաներ նախաձեռնել: 
Բայց դա երեւի ազգային առանձնահատկություն է՝ բոլոր հնարավոր տարբերակներից ընտրել ամենից աննպաստը: 
   
ԱՆՀԱՋՈՂԱԿՆԵՐ, ՈՐՈՆՑ ՊԵՏՔ ՉԷ ՀԱՂԹԱՆԱԿ
   
Հունիսի 27-ի երեկոյան, ինչ-որ պահից սկսած, ցուցարարների շրջանում սկսվեց տրամադրություն փոխվել: Մինչ նախաձեռնողները փորձում էին հասկանալ եւ վերլուծել նախագահի հայտարարությունն ու առաջարկված կոնկրետ քայլերը, հայտնվեցին տարբեր մարդիկ, որ շրջելով «շարքերում», զբաղված էին բացատրական «աշխատանքներով», թե սա ոչ մի հաղթանակ էլ չէ, որ պահանջը չի բավարարվել, որ պետք է շարունակել մնալ Բաղրամյանում, եւ այսպես շարունակ: 
Իսկ մեկ օր անց պարզվեց, որ «Ոչ թալանին» նախաձեռնության երիտասարդները ամենեւին էլ չեն վերահսկում իրավիճակը, ավելին՝ այլ անձինք են արդեն այդ ամենը փորձում ղեկավարել ու մասամբ նաեւ ուղղորդում են: Այդ մասին են վկայում «Ոչ թալանին» նախաձեռնության ներկայացուցիչների՝ Վաղինակ Շուշանյանի, Արթուր Քոչարյանի, մյուսների՝ հունիսի 28-ի եւ 29-ի հայտարարությունները:
Ավելին՝ այն պահին, երբ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը հրապարակեց (Վ.Շուշանյանն ընթերցեց) քննարկմամբ ընդունված որոշում-հայտարարությունը, որը հանգում էր Ազատության հրապարակ վերադառնալուն, որոշակի անձինք էլ ավելի ուժեղացրին իրենց ջանքերը՝ բողոքող ու աստիճանաբար խառնիխուռն դարձող ցուցարար զանգվածին «դեպքի վայրում»՝ Բաղրամյանի սկզբնամասում, պահելու համար: Առավել եւս ակնհայտ էր քաղաքացիական շարժումը քաղաքական պահանջների հուն ուղղորդելու, բազմությանը իրենց նպատակներին ծառայեցնելու նրանց մղումը: 
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ավելի ուշ որպես այդ կարգի գործիչներ անվանեց Արգիշտի Կիվիրյանին եւ Ժիրայր Սեֆիլյանին: Ի դեպ, անվանապես նշվածներից բացի, նախօրեին ցույցի վայրում իսկապես ակտիվ «աշխատում» էին այսպես կոչված «Հիմնադիր խորհրդարանի» տարբեր ներկայացուցիչներ: Երեկ, օրինակ, մի պահ նաեւ ոչ անհայտ Անի Զախարյանը փորձեց իր «հեղինակավոր» խոսքն ասել: 
Այսպես թե այնպես, փաստն այն է, որ զգալի թվով ցուցարարներ մնացին Բաղրամյանում, իսկ բուն նախաձեռնության «կորիզը» համախոհների հետ իջավ Ազատության հրապարակ: 
Ճիշտ է, զանազան արկածախնդիրներին չհաջողվեց շարժումը լիովին իրենցով անել կամ բացահայտորեն մղել քաղաքական հուն, բայց նաեւ ցույցը մնաց Բաղրամյանում, ըստ որում՝ հունիսի 28-ի երեկոյան ու կեսգիշերի սահմաններում իսկապես կարող էր ամեն ինչ շատ ավելի վատ ու ծանր հետեւանքներ ունենալ: Որոշ վայ-մեկնաբաններ արդեն մի տեսակ կանխավայելումի մեջ խոսում էին հնարավոր զոհերի մասին: Բնականաբար հայտնվեցին բռնության կամ ավելի արմատական քայլերի կոչեր անողներ, որոնցից մեկը, ի վերջո, հայտնվեց ոստիկանության «տրամադրության» տակ:
Այս բողոքի ալիքը ոչ միայն ի հայտ բերեց «լուսավոր երիտասարդներին» ու բազմաթիվ ազնիվ, հայրենասեր, նվիրված քաղաքացիների, այլեւ վերջին օրերին «առաջնային» դիրքերում հայտնվեցին քաղաքականամերձ անհաջողակներ, որոնց ամենեւին պետք չէ հաղթանակ: Նրանց, ըստ երեւույթին, պետք է միայն խժդժություն եւ խառնակչություն, եւ որ իրենք էլի մի քանի տարի իշխանություններին ու ընդդիմադիր ուժերին քլնգելու, բոլորին ծախված ու դավաճան ազդարարելու «զբաղմունք» ունենան: 
Այսինքն՝ կան եւ կլինեն անձինք, որ ամենատարբեր մղումներով կարող են զրոյացնել բոլոր այն ձեռքբերումները, որ այս օրերին ունեցավ ակտիվ հասարակությունը, ի լրումն՝ պառակտելով նույն այդ ակտիվ հատվածին: 
   
ՉԿՈՐՑՆԵԼ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ
   
Երեկ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում մնացած ցույցի վայրում այնպիսի վիճակ էր, որը կարելի է թերեւս որպես անկապ բնորոշել: Պարբերաբար հայտնվում էին նապոլեոնական մղումներով մարդիկ, այս կամ այն անձը մտածում էր, որ հենց ինքն է առաջնորդ, եւ պետք է, օրինակ, այս կամ այն քայլն անել: 
Ցերեկային ժամերին տարածքը սակավամարդ էր, բայց ոստիկանությունն էլ «հասարակական կարգը վերականգնելու», այսինքն՝ փողոցը բացելու ոչ մի ընդգծված հետաքրքրություն չէր դրսեւորում: «Ոչ թալանին» նախաձեռնությունն էլ Ազատության հրապարակում փորձում էր, այնուամենայնիվ, քննարկել իրավիճակն ու պարզել իրենց հետագա անելիքները: 
Ներկայացուցիչներից մեկը (Ա.Քոչարյան) հայտարարում էր պայքարի նոր փուլ մտնելու եւ ավելի լայն ֆորմատով այն շարունակելու մասին: Միաժամանակ հայտարարություններ էին հնչում մասնագետների ներգրավմամբ քննարկումներ անցկացնելու վերաբերյալ: Մեկը Բաղրամյան վերադառնալու մասին էր շեշտում, մեկ ուրիշը՝ ոչ: 
Մնում է հուսալ, որ ողջամտությունը, այնուամենայնիվ, կգերակայի, իսկ երիտասարդներն էլ կկարողանան, ի վերջո, կազմակերպված ու միասնաբար հանդես գալ՝ մնալով կառուցողական, արդյունավետ դաշտում եւ չկորցնել ձեռքբերումները:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք ՉալաբյանՏեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՍիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված