Գյումրիում վթարի է ենթարկվել շտապօգնության կայանի ավտոմեքենան
Ուշադրության կենտրոնումԳյումրիում, նոյեմբերի 15-ին ժամը 20:40-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցի 3/1 հասցեի մոտ, «Մոր եւ մանկան» Ավստրիական հիվանդանոցի դիմաց բախվել են քաղաքի Շտապբուժօգնության կայանի «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի եւ Մայիսյան գյուղի բնակիչ 25-ամյա Արթուր Սարուխանյանի վարած «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Tsayg.am-ը:
Բախման հետեւանքով «Ֆոլկսվագեն Վենտոն» հարվածել է ծառին: Ինչպես ճշտեցինք Գյումրու ՇԲՕԿ տնօրեն Ռոբերտ Թորոսյանից, շտապբուժօգնության մեքենան վարել է իրենց աշխատակից Աբրամ Մինասյանը, որն այդ պահին դուրս է եկել հիվանդանոցի տարածքից: Բարեբախտաբար ավտովթարի հետեւանքով տուժածներ չկան: