Ռուսաստանցի ոստիկանները միացել են Mannequin challenge-ին
ՄիջազգայինMannequin Challenge ֆլեշմոբը նվաճում է մոլորակը: Ավելի ու ավելի մեծ թվով հայտնիներ են ներգրավվում խաղում: Ֆլեշմոբին միացել են հայտնի դերասաններ, քաղաքական գործիչներ, մարզիկներ:
Արդեն համացանցի նման հիթ են դարձել Ռոբ Քարդաշյանի եւ Բլեք Չայնայի, Բեյոնսեի, Միշել Օբամայի, Պորտուգալիայի եւ Իսպանիայի ֆուտբոլի հավաքականների հոլովակները:
Նորաձեւ թրենդին միացել է նաեւ NEWS.am STYLE-ը, ինչպես եւ Իվան Ուրգանտը, որը ռուսական Առաջին ալիքի եթերում հեռարձակվող իր երեկոյան շոուի ընթացքում Mannequin Challenge է կազմակերպել Վլադիմիր Պոզների եւ ամբողջ նկարահանող խմբի մասնակցությամբ:
Հիմա թրենդին միացել են նաեւ... Վլադիվոստոկի ոստիկանները: