Լյաշկոն Ռադային կոչ է արել ընդունել Պորոշենկոյին իմպիչմենտ հայտնելու մասին օրինագիծը
ՄիջազգայինՈւկրաինայի Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն հայտարարել է, որ «եվրամայդանի» տարեդարձին Գերագույն ռադան պետք է ընդունի նախագահ Պյոտր Պորոշենկոյին իմպիչմենտ հայտնելու մասին օրինագիծը, հայտնում է «112 Ուկրաինան»։
«2015–ի մարտի 3-ին պատգամավորներ Լյաշկոն, Վոլկը, Սկուրատովսկին, Լոզովոյը, Կուպրիենկոն, Մոսիյչուկը օրինագիծ են գրանցել Գերագույն ռադայի հատուկ քննչական հանձնաժողովի մասին, որը պետք է հետաքննի Ուկրաինայի նախագահին իմպիչմենտով պաշտոնանկ անելու մասին գործը։ Համարում ենք, որ որինագիծը, որը մենք գրանցել ենք 1.5 տարի առաջ, այսօր չի կորցրել իր արդիականությունը»,– ասել է Լյաշկոն։
Նրա խոսքով՝ նախագահը չի կարող անվերահսկելի անձ լինել, որին չի կարելի պատասխանատվության կանչել։ Նա ընդգծել է, որ օրինագիծը թույլ է տալիս օրինական ճանապարհով իմպիչմենտի գործընթաց իրականացնել։