Արհմիությունների վճարումները պետք է ուղղել բանակին. Էնֆիաջյան
ՀասարակությունԱրհմիությունների վճարումները պետք է ուղղել բանակին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ ելույթ ունենալով հաշմանդամության կամ զոհվելու դեպքում զինծառայողների օգտին ապահովագրական վճարումների մասին օրինագծի քննարկմանը:
Նրա խոսքով՝ պետք է վճարեն ոչ թե բոլորը հավասարաչափ, այլ բարեկեցության աստիճանից ելնելով։ Այդ պատճառով ավելի ճիշտ է առաջարկել աշխատավարձի 1 տոկոսը։ «Մյուս առաջարկը մեր ստացած նամակներից մեկում է, որով առաջարկվում է բանակի կարիքներին ուղղել արհմիությունների վճարումները։ Քանի որ ոչ ոք չի հասկանում, թե կոնկրետ ուր են դրանք ուղղվում։ Իսկ այսպես գոնե ինչ–որ օգուտ կբերեն»,– հավելեց Էնֆիաջյանը։