Քիշնեւը կհպահպանի եվրաինտեգրման եւ ՌԴ–ի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու կուրսը
ՄիջազգայինՊաշտոնական Քիշնեւը կհպահպանի եվրաինտեգրման եւ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու կուրսը։ Այս մասին նոյեմբերի 16-ին՝ Երեւանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Մոլդովայի ԱԳ նախարար Անդրեյ Գալբուրը։
«Իմ կարծիքով ինչ–որ հատուկ փոփոխություններ Մոլդովայի արտաքին քաղաքական կուրսում չեն սպասվում։ Գաղտնիք չէ, որ մեզ համար առաջնայինը երկրի եվրոպական ինտեգրացիան է»,– նշեց նախարարը։ Նրա խոսքով՝ գործող կառավարությունը այդ առաջնայնությունը համատեղում է ՌԴ–ի հետ գործընկերական հարաբերություններ հաստատելու առաջնայնության հետ։ Այդ կոնտեքստում մեկ տարում քիչ բան չի արվել։ «Մեր եվրաինտեգրացիոն վեկտորը ոչ մի կերպ Մոսկվայի մեր գործընկերների հետ նորմալ հարաբերություններ կառուցելու գորընթացի հետ կոլիզիայի մեջ չի մտնում։ Այդ մոտեցումը գործող կմնա նորընտիր նախագահի օրոք»,– ասել է Մոլդովայի ԱԳ նախարարը։