Կանադան ընդլայնել է պատժամիջոցները` ընդդեմ Ռուսաստանի
ՄիջազգայինTert.am–ը գրում է.
Կանադայի իշխանությունները ընդլայնել են պատժամիջոցների ցուցակը` ընդդեմ Ռուսաստանի` դրանում ներառելով ՌԴ երեք քաղաքացու և 14 իրավաբանական անձանց:
Корреспондент-ի հաղորդմամբ` Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հայտարարության մեջ ասվում է, որ հավելյալ պատժամիջոցները կապված են Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ:
«Սև ցուցակում» են հայտնվել Երիտասարդության եվրասիական միության ղեկավարներ Ալեքսանդր Դուգինը, Պավել Կանիշչևը և Անդրեյ Կովալենկոն:
Ցուցակի ընդլայնումն ազդել է նաև Marshall Capital Fund հիմնադրամի, «Գիշերային գայլեր» մոտոակումբի, «Գազպրոմ», «Գազպրոմնեվթ», «Տրանսնեվթ» ընկերությունների վրա: