Թուրքիայում քուրդ քաղաքապետերի են ձերբակալել
ՄիջազգայինԹուրքիայում դատախազության հրահանգով ձերբակալվել են Թունջելիի (Դերսիմ) ու Սիիրթի (Սղերդ) քուրդ քաղաքապետերը։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 16–ի վաղ առավոտյան Թունջելլի քաղաքապետ Ալի Բուլի տանը խուզարկություն իրականացնելուց հետո ոստիկանները ձերբակալել են քաղաքապետին։
Միեւնույն ժամանակ ոստիկանները Սիիրթում ներխուժել են Սիիրթի քաղաքապետ Թունջեր Բաքըրհանի բնակարան ու անմիջապես ձերբակալել։
Քուրդ քաղաքապետերի ձերբակալությունների պատճառների մասին դատախազությունը դեռ հայտարարություն չի տարածել։