Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Երեւանի Կենտրոնում
Ուշադրության կենտրոնում«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 17-ին ժամը 10.00-ից մինչեւ նոյեմբերի 18-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Իսրայելյան փող. 43, Պարոնյան փող. 11-ից-40, Սարյան փող. 22, 24, 26 համարների` իրենց կոտորակներով, Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքի, Կոնդ եւ Ձորագյուղ թաղամասերի, Սիմեոն Երեւանցու, Ռուսթավելու, Սբ.Հովհաննեսի, Ֆրիկի, Պռոշյան, Ձորափի փողոցների, «Նաիրի» բժշկական կենտրոնի եւ 3-րդ կլինիկական հիվանդանոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: