Դոլարն ու եվրոն թանկացել են
HeaderԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 15-ին, կազմել է 478.90 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.49 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 517.12 դրամ (աճել է 2.54 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 594.94 դրամ (նվազել է 2.07 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.32 դրամ (աճել է 0,09 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 264.75 դրամ, ոսկի՝ 18,685.79 դրամ, պլատին՝ 14,411.58 դրամ։
Նոյեմբերի 15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում արտարժույթով գործարք չի կայացել։