Արեն Բաբլումյանը նշանակվել է «Հերացի» համալսարանական կլինիկայի գլխավոր բժիշկ
Հասարակություն«Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկական համալիրի գլխավոր բժիշկ է նշանակվել ուռոլոգ Արեն Բաբլումյանը: Նա գլխավոր բժշկի պաշտոնը ստանձնել է այսօր՝ նոյեմբերի 15-ին:
NEWS.am Medicine-ի հետ զրույցում Արեն Բաբլումյանը նշեց, որ նախկինում այս կլինիկայում չի աշխատել, բայց կլինիկայի կոլեկտիվին ծանոթ է եւ բազմիցս տեսել է աշխատելու ընթացքում: Լինելով ուռոլոգիայի ամբիոնի աշխատակից՝ Բաբլումյանը, իր իսկ խոսքով, քանիցս մասնակցել է բուժման գործընթացին, սակայն այս կլինիկայում վարչական աշխատանքով չի զբաղվել: