Սան Մարինոյում ներողություն են պահանջում Մյուլերից ու «Բավարիայի» ղեկավարից
ՍպորտՍան Մարինոյի սպորտի հարցերով քարտուղար Թեոդոր Լոնֆերնինին ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերից եւ Մյունխենի «Բավարիայի» ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեից պահանջել է ներողություն խնդրել վերջին հայտարարության համար: Գերմանիայի հավաքականի՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրի խաղում Սան Մարինոյի նկատմամբ 8:0 հաշվով հաղթանակից հետո Մյուլերը հայտարարել էր, որ այդպիսի թիմերի հետ խաղալն անիմաստ է, իսկ Ռումենիգեն համաձայնել էր «Բավարիայի» ֆուտբոլիստի հետ:
«Չեմ պատրաստվում համեմատել մարզական նվաճումները, քանի որ մեր հավաքականների խաղամակարդակը տարբեր է: Գերմանիան աշխարհի չեմպիոնն է, բայց աշխարհի տերը չէ: Սան Մարինոյի հյուրընկալությունը հայտնի է ամբողջ աշխարհին: Մենք հոգ ենք տանում այդ մասին, երբ կազմակերպում ենք այդ կարգի մարզական միջոցառումներ: Նույնիսկ աշխարհի չեմպիոնն իրավունք չունի անել այդպիսի հայտարարություն: Ես պաշտոնական ներողություն է սպասում Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից»,- Թեոդոր Լոնֆերնինիի խոսքը մեջբերում է smtvsanmarino.sm-ը: