Ժիրինովսկին առաջարկել է յուրաքանչյուր նախարարին ուժայինի կցել
Ուշադրության կենտրոնումՌուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է Տնտեսական զարգացման նոր նախարարին կցել Դումայի ընդդիմադիր կուսակցությունների երկու տեղակալների եւ կոռուպցիայի դեմ պայքարի ուժային գերատեսչության ներկայացուցչի: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Քաղաքական գործիչը նաեւ առաջարկել է նախարարներին արգելել խոշոր գումարի ցանկացած գործարքի ինքնուրույն քննարկումը:
Նրա կարծիքով, պաշտոնյաների կողքին պետք է լինեն Անվտանգության դաշնային ծառայության, Քննչական կոմիտեի կամ գլխավոր դատախազության ներկայացուցիչներ: Նրա կարծիքով՝ ուժայինները պետք է մասնակցեն բոլոր նիստերին, «ինչպես եղել է խորհրդային իշխանության տարիներին»: