ՌԴ տնտեսական զարգացման նախարարին մեղադրանք է առաջադրվել
HeaderՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի դեմ հատկապես խոշոր չափի կաշառք վերցնելու համար։ Այս մասին հայտնում են ՔԿ–ից։
«Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւին մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ 290–րդ հոդվածի 6-րդ մասի հատկանիշներով (պետական պաշտոն զբաղեցնող անձի կողմից խոշոր չափի կաշառք վերցնելու մասին)»,– ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Այս պահին քննիչները դիմել են դատարան նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ։
Երեքշաբթի գիշերը Ռուսաստանի Քննչական կոմիտեից հայտնել են Ուլյուկաեւին ձերբակալելու եւ նրա դեմ ՌԴ ՔՕ 290-րդ հոդվածի 6-րդ մասով (Առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելը) քրեական գործ հարուցելու մասին: Ըստ նախաքննության վարկածի՝ նա 2 մլն դոլար է ստացել Տնտեսական զարգացման նախարարության դրական գնահատականի դիմաց, որը «Ռոսնեֆթ»-ին թույլ կտար ձեռք բերել «Բաշնեֆթ»-ի արժեթղթերի պետական փաթեթը: