Հայաստանում ավտովթարները նախորդ տարվա համեմատությամբ նվազել են. ՃՈ պետի տեղակալ
ՀասարակությունՀայաստանում ճանապարհատրանսպորտային պատահաների դեպքերը 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել են: Այս այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Նա նշեց, որ 2016թ. հունվարից-նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է 2062 ճանապարհատրանսպորտային պատահար: Գրանցված ՃՏՊ-ների արդյունքում մահացել է 227 մարդ, վիրավորվել՝ 3844-ը:
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ճանապարհատրնսպորտային պատահարների թիվը նվազել է 96-ով, վիրավորներինը՝ 265-ով, իսկ զոհերինը՝ 63-ով: Ունենք կանխատեսելի վիճակագրություն, այս տեմպերի պահպանմամբ, զոհերի թիվը էլ ավելի կնվազի: Դեպքերի նվազմանը նպաստել են ոստիկանության կատարած համալիր գործողությունները»,-ասաց նա: