Տեսեք ՌԴ որ նախարարին են ձերբակալել
ՀասարակությունՏեսեք, որ նախարարին են ձերբակալել. բայց ախր նա նախագահի աջ ձեռքն էր....Այս դեպքը մեծ աղմուկ է բարձացնելու, քանզի այս մասշտաբի նախարարի ձերբակալումը դա կատակ չէ, եթե դրան էլ գումարես, որ խոսքը 2 մլն ԱՄՆ դոլարի մասին է, ապա...

РИА Новости-ն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի դեմ: Աղբյուրի հաղորդմամբ՝ խոսքը 2 մլն դոլար կաշառք վերցնելու մասին է: Քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական գործը կապված է «Ռոսնեֆտ» նավթագազային ընկերության կողմից «Բաշնեֆտ» նավթային ընկերության արժեթղթերի պետական փաթեթի գնման հետ: Աղբյուրը մանրամասնում է, որ Տնտեսական զարգացման նախարարությունը, որը գլխավորում է Ուլյուկաևը, պետք է գնման պայմանագրին դրական գնահատական տար: «Խոսքը «Ռոսնեֆտ»-ի ներկայացուցիչներից սպառնալիքների միջոցով կաշառք պահանջելու մասին է»,-հայտնել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն: Նշվել է, որ նախարարը ձերբակալվել է 2 մլն դոլար կաշառքը վերցնելու պահին: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ուլյուկաևին ներկայացվել է շատ լուրջ մեղադրանք, որը շատ լուրջ ապացույցների կարիք ունի: